Բրազիլիայում ավտոբուսն ընկել է կամրջից. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Բրազիլիայում ավտոբուսն ընկել է կամրջից. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Բրազիլիայում ուղևորատար ավտոբուսը կամրջից ընկել է երկաթգծերի վրա՝ փոխանցում է Russia Today-ը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 12 մարդ մահացել է տեղում, ևս 5-ը՝ հիվանդանոցում: Ավտոբուսի վարորդը դուրս է թռել մեքենայից ու փախուստի դիմել:

Ավտոբուսն ընկել է 15 մետր բարձրությունից: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Բուժհաստատությունից հայտնել են, որ վիրավորվել է մոտ 30 ուղևոր:

Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել՝ պարզելու ողբերգական վթարի պատճառները: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտոբուսը նախքան անդունդը գլորվելը բախվել է բեռնատարի, որի ժամանակ էլ վարորդը դուրս է թռել մեքենայից:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում