Նիկոլ Փաշինյանը` սահմանափակումների թուլացման մասին

Նիկոլ Փաշինյանը` սահմանափակումների թուլացման մասին

Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարցն է, որևէ մեկը կառավարությունից ավելի շատ շահագրգռված չէ: Բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք այդպիսի հնարավորություն կա, դա օգտագործում ենք: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր ակնկալում են ավիափոխադրումների արագ վերաբացում հատկապես օգոստոս ամսին, տուրիստական սեզոնի պիկին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև կոչ արեց ՀՀ քաղաքացիներին այս ճգնաժամն օգտագործել ներքին տուրիզմի զարգացման ու հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում