Շրջակա միջավայրի նախարարությունում ՊՈԱԿ-ների և «Օրհուս կենտրոնի» միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ների և Երևանի «Օրհուս կենտրոնի» միջև կնքվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության տեղեկատվության տարածման գործում համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Հուշագիրը ստորագրվել է ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Թարզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի և Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄ նախարարի խորհրդատու Նարինե Սոլոմոնյանի միջև։
Հուշագրի կնքմանը մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։
Հուշագրի ստորագրումը նպատակ ունի խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և ազդեցության գնահատման գործընթացում բնապահպանության տեղեկատվության տարածման գործում, ակտիվացնել պետություն և Օրհուս կենտրոնների միջև երկխոսությունը, ինչը թույլ կտա կողմերի միջև ձևավորել կառուցողական երկխոսություն։ Հուշագրի շրջանակներում կիրականացվեն համատեղ ուսուցողական սեմինարներ, իսկ ՇՄԱԳ նյութերը հանրության համար կդառնան ավելի հասանելի, թափանցիկ և մատչելի։
Կարծիքներ