Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ իշխանության փոխանցումը Թրամփից Բայդենին խաղաղ կլինի
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իշխանությունը խաղաղ կփոխանցի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի նոր վարչակազմին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական հարցերով խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն՝ The Washington Post-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանության փոխանցում կլինի հանրապետական գործչից դեմոկրատին, վերջինս ասել է. «Գիտեմ, որ իշխանության խաղաղ փոխանցում է լինելու»:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ մի շարք ամերիկյան լրատվամիջոցների՝ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը՝ ստանալով ընտրիչների 270 ձայնը, որն անհրաժեշտ էր հաղթելու համար:
Կարծիքներ