ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է հեռավար դասերի համար տեխնիկական միջոցներ չունեցող արցախցի աշակերտներին
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:
«Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին, ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել և ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։
Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից: Ծրագիրը շարունակական է լինելու:
Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով: Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 11 39, +374 97 21 29 25»,- գրված է հայտարարությունում:
Կարծիքներ