Գետահովիտ գյուղի տնտեսական և մթերային պահեստում հրդեհ է բռնկվել

Գետահովիտ գյուղի տնտեսական և մթերային պահեստում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 15-ին, ժամը 20:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում այրվում է խանութ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետահովիտ գյուղի 13-րդ փողոցում գտնվող տնտեսական և մթերային պահեստում (մոտ 480 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:53-ին: Պահեստի մոտ 80 քմ տարածքում այրվել են 20 անսարք սառնարան և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում