ԱՄՆ Ջորջիա նահանգում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
Հեմփթոն քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Associated Press-ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նրանց խոսքով՝ քաղաքում տեղի է ունեցել «ինտենսիվ կրակոցներով միջադեպ»։ Կրակոցների պատճառները դեռ պարզված չեն։
Կասկածյալը ներկայումս ազատության մեջ է։ Միջադեպը հետաքննվել է ոստիկանության և Հետախուզության պետական բյուրոյի կողմից։
Կարծիքներ