Այն զգացումը, որ ինչ-որ մեկը կասկածում է ինձ, ստիպեց լքել «Յուվենտուսը». Բուֆֆոն
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ թուրինյան ակումբից։
«Տհաճ էր տեսնել, որ առաջին իսկ դժվարությունների հետ թիմի ոգևորությունը նվազում է։ Իսկական երկրպագուներն առաջին իսկ անհաջողությունների դեպքում չեն նախատում թիմին։ Ինձ նաև նյարդայնացնում էր այն, որ ինչ-որ մեկը մտածում էր, թե ես «Բարսելոնայի» դեմ խաղացել եմ Անդրեա Պիռլոյի հետ ընկերության պատճառով։ Հենց այն զգացումը, որ ինչ-որ մեկը կասկածում է ինձ, ստիպեց լքել «Յուվենտուսը»»,- Բուֆֆոնի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Կարծիքներ