Եգիպտոսը վերացնում են ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքի սահմանափակումները
Եգիպտոսի իշխանությունները որոշել են վերացնել սրճարանների, ռեստորանների, առևտրի կենտրոնների աշխատանքի սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է Ahram Online-ը՝ հղում անելով վարչապետ Մուստաֆա Մադբուլիի գրասենյակին։
Որոշումն ընդունվել է COVID-19-ի դեմ պայքարի գերագույն հանձնաժողովի նիստում։ Հունիսի 1-ից խանութներն ու առևտրի կենտրոնները կարող են աշխատել մինչև 23։00-ն, սրճարանները և ռեստորաններն այցելուներ կընդունեն մինչև 01։00-ն։ Նախկինում դրանց աշխատանքի ժամերը կրճատվել էին մինչև 09։00-ն։ Սահմանափակումները գործել են մայիսի 6-ից։
Կարմիր ծովի և Հարավային Սինայի զբոսաշրջային գոտիներում հյուրանոցների բոլոր աշխատակիցերն արդեն պատվաստվել են, ավարտվում է զբոսաշրջային ոլորտի մնացած աշխատողների պատվաստման գործընթացը։
Երկրում օրական պատվաստվում է մոտ 110 հազար քաղաքացի
Կարծիքներ