ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Է, որ դատապարտում Է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով: «Միացյալ նահանգները դատապարտում Է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում Է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում Է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում Է եւ սպառնալիք Է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարեւանների եւ միջազգային հանրակցության համար»:
«Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, եւ նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել Է Պետդեպարտամենտը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում Է հետեւել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երեւանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել: Նաեւ հաղորդվում Է, որ արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտո սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ Է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաեւ զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել Է նոր տեսակի թեւավոր հրթիռի փորձարկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ