Թրամփի փաստաբանները կրկին դատարան են դիմել՝ Միչիգան նահանգում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները դիմել են Միչիգան նահանգի գերագույն դատարան՝ բեկանելու ստորադաս դատարանների կայացրած որոշումը, որով նահանգում անցկացված ընտրությունների հետ կապված Թրամփի հայցը մերժվել էր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով դատարանի փաստաթղթերին:
«Նահանգի պետքարտուղար Ջոսելին Բենսոնը խախտել է Միչիգանի սահմանադրությունը և ընտրությունների մասին Միչիգանի օրենքը՝ թույլատրելով մշակել, հաշվարկել քվեաթերթիկներն առանց երկու կուսակցությունների կողմից տեսուչների խմբերի ներկայության, և չապահովելով թեկնածուների ներկայացուցիչների և հետաքրքրված կազմակերպությունների կողմից քվեների մշակմանը հետևելն ու վիճարկելը»,- նշվում է տարածված հայտարարությունում:
Ավելի վաղ Միչիգանի դաշնային և վճռաբեկ դատարանները վճռել էին, որ Թրամփի շտաբի հայտարարությունները հիմնավոր չեն:
Կարծիքներ