Թուրքիայի պահվածքում հիմնարար փոփոխություններ չկան, ընդհակառակը, այն որոշ առումներով վատթարացել է. Ժոզեպ Բորել
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Թուրքիայի պահվածքը վատթարացել է: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Նախարարները համաձայնել են, որ Թուրքիայի պահվածքում հիմնարար փոփոխություններ չկան, ընդհակառակը, այն որոշ առումներով վատթարացել է: Էվոլյուցիան դրական չէ»,- ասել է Բորելը:
Նա հստակեցրել է, որ Թուրքիայի պահվածքը կքննարկվի պետությունների և կառավարությունների ղեկավարների համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ից 11-ը:
Կարծիքներ