Բրազիլիայի նախագահին կվիրահատեն
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին ուրբաթ օրը կվիրահատեն, հաղորդում է reuters-ը:
Այս մասին հայտնել են նախագահական պալատի եւ առողջապահության ոլորտի աղբյուրները:
Նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի մեկնաբանել տվյալ ինֆորմացիան, սակայն օգոստոսի վերջին Բոլսոնարուն հայտարարել է, որ երիկամային քարի հեռացման վիրահատության կենթարկվի:
Նա հավելել է, որ այդ խնդրով տառապել է ավելի քան 5 տարի:
Կարծիքներ