Պաշտպանության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այսօր պետք է լիներ պաշտպանության փոխնախարարը, Գաբրիել Բալայանը։ Հիվանդ է, առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։ Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է»,- ասաց Քոչարյանը։
Կարծիքներ