Microsoft-ը նախատեսում է փոխել օգտատերերին ծանոթ «Կառավարման վահանակը»
Microsoft ընկերությունը նախատեսում է փոխել օգտատերերին ծանոթ «Կառավարման վահանակը»։ «Համակարգ» բաժինը կհանվի մենյուից, հայտնում է Windows Latest-ը:
Բաժինը կտեղափոխվի «Կարգավորումներ» հավելված, որը մեկնարկել է Windows 8-ում: Այժմ «Համակարգ» բաժնում կարելի է տեղեկություններ ստանալ պրոցեսորի, հիշողության ծավալի մասին, այնտեղ կան նաեւ օժանդակ կայքերի հղումներ, հայտնում է АБН-ը:
Նախկինում օգտատերերը քննադատում էին «Կարգավորումները»` նախկին ՕՀ-ի գոչծիքների համեմատությամբ դրանց շատ պարզեցման համար։
Microsoft-ը նախկինում թողարկել էր չնախատեսված թարմացում Windows 10 օպերացիոն համակարգի համար` երկու լուրջ խոցելիության պատճառով:
Կարծիքներ