«Մենք չենք հանձնվելու». Ազատության հրապարակի մերձակա տարածքում իրավիճակը լարվեց

«Մենք չենք հանձնվելու». Ազատության հրապարակի մերձակա տարածքում իրավիճակը լարվեց

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Ազատության հրապարակի մերձակա հատվածում: Ցուցարարները փորձում էին վրաններ տեղադրել, ինչը ոստիկանությունը թույլ չտվեց:

Արդյունքում լարվածություն առաջացավ, և ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների ու ցուցարարների միջև:

Նշենք, որ ոստիկանների պահանջը չկատարելու համար բերման ենթարկվեցին որոշ անձինք:

Այս պահին ցուցարարները կրկին վերադարձել են Ազատության հրապարակ: Այնտեղ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը հավաքի կազմակերպիչն է, հայտնեց՝ իրենք չեն հանձնվելու, ինքը տուն չի գնալու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում