Իռլանդիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինա ուղևորություններից

Իռլանդիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինա ուղևորություններից

Ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով շարունակվող լարվածության ֆոնին Իռլանդիայի քաղաքացիները պետք է խուսափեն անհարկի Ուկրաինա մեկնելուց: Այս մասին երեքշաբթի օրը Դոյլ Էրենում (խորհրդարանի ստորին պալատում) հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, նրա խոսքերը մեջբերում է RTE հեռուստաալիքը։

Իռլանդիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայի սահմանի մոտ հազարավոր ռուս զինվորականներ են կենտրոնացված, ինչը Դուբլինում անհանգստություն է առաջացնում։ Մարտինը նաև հավելել է, որ Իռլանդիան աջակցում է իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը, որը հիմնված կլինի միջազգային նորմերի, պետությունների տարածքային ամբողջականության հարգման և ժողովրդավարության սկզբունքների վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում