Կապանի մոտ գտնվող հենակետում վիճակի մասին տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։ Հ.Գ. Տեսանյութը կից չեմ հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով»։
Կարծիքներ