Երևանում 37-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե բաժանարար սյանը. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի բնակիչ, 37-ամյա Հրաչյա Մկրտչյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Վեոլիա Ջուր» ընկերության մուտքի դիմաց գտնվող բետոնե բաժանարար սյանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 23-ամյա Սարգիս Պետրոսյանը, 30-ամյա Նարեկ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս ուղևորներ, Աշտարակի բնակիչներ, 26-ամյա Արտավազդ Ֆարադյանը, 27-ամյա Տարոն Մուրադյանը և 27-ամյա Կառլեն Խաչատրյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Ֆարադյանը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Կարծիքներ