Մտածում էի՝ Գեղամը կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ. Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանի սուտ և զրպարտիչ հայտարարությունները կվիճարկի իրավական ճանապարհով` դատարանում։
Այս մասին Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է.
«Դե ինչ, 24 ժամը չլրացած՝ դաշնակցական Գեղամը Մանուկյան միայն մի լավաշ նյութ գրեց, որը մի ռուսերեն խոսքով ասած՝ крутит է անում (ներեցեք, այլ բառ չգտա), ընթացքում էլի «կախվում է» պետության կողմից ինձ հատկացված մեքենաներից, կարելի է մտածել, թե ես աշխարհի միակ ԱԺ նախագահն եմ կամ պաշտոնյան, ով օրենքով անվտանգություն ունի, «կախվում է» իմ ընտանիքին պատկանող տանից, լավա, որ երկու 40-ն անց եղբայրներով Կոտայքի մարզի մի թաղամասում, ուր նույնիսկ ջուր չկա մինչ օրս, 120.000 դոլլարով վարկով մի ամառանոց ենք գնել, դա էլ արած չլինեինք՝ ինչի՞ց էին «կախվելու» թե՛ ինքը և թե՛ իր նմանները, որոնք, այլ թեմա չունենալով, դրանից են խոսում:
Հետո իմ երիտասարդ տարիքում հեռուստատեսային գործունեությունից է «կախվում», ինչով ես շատ ուրախ եմ և հպարտ:
Գեղամի և հերթական ներքին նեղ շրջանակի ստի հարցազրույցի կարևորությունն այդքան չէ, ի վերջո բավ է իմ հետ այս weekend-յան բանավեճը, հարցազրույցը, իմ արձագանքի շնորհիվ երեք անգամ ավելի մարդ դիտեց:
Հիմա ուղղակի կհետևեմ, թե ինչպես է դատարանում գալիս և պատմում, крутит լինում, որ ինքը Հյուսիսային պողոտա ասելով՝ այլ բան նկատի ուներ, որ Եկմալյան փողոցը նույնպես հյուսիսային պողոտա է, որովհետև ոչ պակաս ցուրտ է, և որ ինքը մի գիրք ունի, ուր դեռ 1920 թվականին, երբ հանձնում էին Հայաստանը բոլշևիկներին, ՀՅԴ ընկերները շրջաբերական են շրջանառել, որով Հյուսիսայինը և Եկմալյանը նույն բանն էր, և այլ նման ոչ մեկին չհետաքրքրող ցնդաբանություններ:
Իսկ ես միամտաբար մտածում էի, որ Գեղամը՝ կուրծքը առաջ, ճակատը պարզ, կասի՝ լավ եմ արել ասել եմ, ու կտանի ինձ օրինակ՝ Հյուսիսային Stefano Ricci խանութի շենքի դիմաց կկանգնեցնի ու կասի՝ բա սա քոնը չի՞, խանութը, շենքը դո՞ւ չես մեր շեֆի վրա վաճառել, հը՞:
Հ.Գ. Դուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն:
Խոցելի, թույլ, առանց որևէ բովանդակության հին և բոքսի տանձիկի պես հարմար:
Շնորհակալ եմ, որ դուք կաք, սիրելիներս»:
Կարծիքներ