ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։

Մեր հավաքականն այժմ իր ակտիվում ունի 1215 միավոր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ և 4-րդ տուրերում ոչ-ոքի էր ավարտել հանդիպումները Վրաստանի ընտրանու (2-2) և Էստոնիայի հավաքականի հետ (1-1)։

Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Բելգիացիներին հաջորդում են աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, իսկ հետո Անգլիան, Պորտուգալիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում