Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց
Ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարը։
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր, գրավեց 2-րդ հորիզոնականը և եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեց։ Ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Արթուր Դավթյանը, սակայն մեր շախմատւժիստը վերջին տուրում պարտություն կրեց և գրավեց միայն 10-րդ հորիզոնականը։ Մրցաշարին մասնակցող Արմեն Բարսեղյանը ևս վաստակեց 4,5 միավոր և 14-րդ հորիզոնականը։
Մինչև 16 տարեկանների մրցաշարում Մամիկոն Ղարիբյանը վաստակեց է 4․5 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը, իսկ Արշակ Մելքոնյանը 3,5 միավորով զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը։
Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարում են եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց են միանում տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։
Կարծիքներ