«Իմ քայլը» հիմնադրամ․ Աննա Հակոբյանի մասին տարածվում են անհիմն և կեղծ պնդումներ

«Իմ քայլը» հիմնադրամ․ Աննա Հակոբյանի մասին տարածվում են անհիմն և կեղծ պնդումներ

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և Հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակության պնդումներ:

Վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակությամբ պնդումներ։

Մի տեսանյութում պնդում են, թե իբր Թուրքիայի ղեկավարը միլիոնավոր դոլարներ է փոխանցում հիմնադրամին։ Մյուսում՝ իբրև Աննա Հակոբյանը հեռացվել է քաղաքական գործընթացներից՝ կոռուպցիոն հետագիծ ունենալու և վարկանիշի վրա բացասաբար ազդելու պատճառով։

Երրորդում՝ նշում են, թե իբր Աննա Հակոբյանը յուրացրել է հիվանդ երեխաների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ, և դրա համար է «կեղծ ամուսնալուծության միջոցով անհետացել» հանրային դաշտից։

Ակնհայտ է, որ այս պատմությունների հեղինակները մեկ ընդհանուր խնդիր են լուծում․ առանց որևէ փաստի, ապացույցի և հիմնավորման՝ տարածում են ապատեղեկատվություն՝ պիղծ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին։

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով։ Խնդրում ենք հիմնվել հավաստի աղբյուրներում տեղ գտած պաշտոնական հայտարարությունների վրա և չտարածել պիղծ ստերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում