Ո՞ր դեպքում Լուկաշենկոն կդառնա հավերժ նախագահ

Ո՞ր դեպքում Լուկաշենկոն կդառնա հավերժ նախագահ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում մինչև մահ նախագահել, սակայն ընդգծել է, որ Արևմուտքի ճնշման դեպքում կպաշտպանի երկրի անկախությունը նույնիսկ կյանքի գնով։

«Երդվում եմ՝ չեմ պատրաստվում նախագահ լինել մինչև մահ։ Ամեն ինչ կախված կլինի Բելառուսում տիրող իրավիճակից։․․․Եթե համարձակվեք ևս մեկ անգամ, ինչպես անցած տարի, միջամտել մեր իրադարձություններին (ընտրություններ-խմբ․), վատ կլինի»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն նախագահում է արդեն 27 տարի։ Նա 67 տարեկան է և կատակել է՝ ասելով, որ չի ձգի մինչև ԱՄՆ նախագահի տարիքը (Բայդենը 79 տարեկան է)։

«Մարդ պետք է նախագահ լինի այնքան ժամանակ, որքան ցանկանում է, և որքան նրան ընտրում է ժողովուրդը, սակայն եթե նա առողջ է և կարող է կառավարել երկիր։ Մեզ մոտ իրադրությունը հեշտ չէ, այդ իսկ պատճառով պետք է էներգիայով լեցուն, առողջ մարդ, ում կընտրի ժողովուրդը, և նա կցանկանա լինել նախագահ»,-ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ պետք է լինի խաղաղություն ու հանգստություն, որպեսզի չփլուզվի այն, ինչ ինքը ստեղծել է որպես Բելառուսի առաջին նախագահ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում