Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել Մանուել Մանուկյանի նկատմամբ

Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել Մանուել Մանուկյանի նկատմամբ

Ֆեյսբուքյան օգտատեր Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նա նշել է, որ ծանուցուման վրա նոյեմբերի 12-ն է նշված, սակայն ինքը նոր է ստացել այն։

Օգտատիրոջ հաղորդմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։
Մանուել Մանուկյանը գրել է նաև, որ ինքը չի հանձնվելու և չի լռելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում