Պայթյուն Սոմալիի մայրաքաղաքում․ հայտնի լրագրող է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նոյեմբերի 20-ին հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում ՝ նախագահական պալատի մոտակայքում։ Garowe online-ի տվյալներով ՝ պայթյունի հետևանքով զոհվել է սոմալիացի հայտնի լրագրող Աբդիազիզ Աֆկիրան, որը գլխավորել է «Ռադիո Մոգադիշո» պետական ռադիոկայանը:
Այլ տվյալներով՝ վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում ՝ պետական հեռուստաալիքի ղեկավարը, որի մեքենայում էլ պայթուցիկ սարք է տեղադրված։
Կարծիքներ