Այս դժվար պահին 1 շաբաթում մոտ 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան
«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց, որ շաբաթվա ընթացքում 67 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3,619 շարժակազմ, նախատեսված 3,937-ի փոխարեն, 318-ով պակաս կամ -8.1%։
«Նոյեմբերի մեկից մինչև 7-ը 2.131.746 ուղևորից տոմսային համակարգով օգտվել է 578 հազար 22-ը կամ 27.11%։ Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 միլ 700 հազար դրամով»,- ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մի շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 միլիոն դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի ավտոբուսում։
Բեգլարյանը նշեց, որ միջինացված տոկոսայինով այն կազմում է 3 միլիոն 500 հազար օրական։
«3 միլիոն 500 հազար օրական 30 միլիոնի նկատմամբ, այսինքն 10%-ից մի փոքր ավելին»,- նկատեց Ավինյանը։
Կարծիքներ