ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Վրաստանում է

ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Վրաստանում է

Քիչ առաջ ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում:

Երկրաշարժի մասին պաշտոնական տեղեկատվություն ՀՀ ԱԻ նախարարությունն առայժմ չի փոխանցել:

Երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանի տարածքում: Երկրի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը հենց Վրաստանում է, իսկ ցնցման ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում