Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող ավտոճանապարհը

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող ավտոճանապարհը

Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ շուրջ 1,7 կմ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: 

 

Նշվում է, որ զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող տարածք տանող այս ճանապարհն անհիշելի ժամանակներից չէր հիմնանորոգվել, գտնվում էր անխիթար վիճակում:

 

Հիմնանորոգման ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտի տեղադրում, կողնակների հարթեցում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ:

 

Ճանապարհի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 74 միլիոն 990 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում