Բայդենն ու Մակրոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ԱՖղանստանում տիրող իրավիճակի հարցով, որտեղ իշխանությունը զավթել են «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել ամերիկա-ֆրանսիական համագործակցությունը՝ Քաբուլից իրենց քաղաքացիների, արևմտյան կոալիցիային աջակցած աֆղանների և պաշտպանության կարիք ունեցող բնակիչների տարհանման հարցում։

Բացի այդ, Բայդենն ու Մակրոնն ընդգծել են Աֆղանստանի հարցով դաշնակիցների և գործընկերների միջև սերտ համագործակցության շարունակման կարևորությունը, մասնավորապես մարդասիրական օգնության և փախստականներին աջակցելու հարցերում։

Զրուցակիցները ողջունել են նաև հաջորդ շաբաթ Աֆղանստանի հարցով G7-ի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները։
Երեկ Բայդենն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը քննարկել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ իսլամական հանրապետությունից պետք է դուրս բերել պաշտպանության կարիք ունեցող հնարավորինս մեծ թվով մարդկանց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում