Գեղարքունիքի մարզից Հայոց բանակ մեկնեցին նորակոչիկների հերթական խմբերը
Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Գավառ եւ Ճամբարակ համայնքներում:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի ստորաբաժանման Գավառի եւ Ճամբարակի բաժանմունքներում հաշվառված նորակոչիկները նշված համայնքներից եւ նրանցում ներառված բնակավայրերից էին:
Զորակոչի արարողությանը Գավառում մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը,Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Արարողության ընթացքում հնչել են շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր:
Զորակոչի արարողությունը շարունակվել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ:
Ճամբարակ համայնքում զորակոչի արարողությանը մասնակցել են Ճամբարակ համայնքի ղեկավար Ռոբերտ Օհանյանը, գնդերեց Սարգիս Սարկավագը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Օրհնության կարգ է կատարել գնդերեց Սարգիս Սարկավագը,նորակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Կարծիքներ