ԱՊՀ-ի երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովը Սանկ Պետերբուրգում տեղի կունենա անմիջակա ձեւաչափով
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթանաժողովը, որը պլանավորված Է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, պատրաստվում Է անմիջակա ձեւաչափով:
«Իրոք, նախապատրաստվում Է նախագահների անձնական հանդիպումը»,- ասել Է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են տեղի ունենալ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ