300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ. ադրբեջանական կողմի միայն առավոտյան կորուստներն են. Արծրուն Հովհաննիսյան

300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ. ադրբեջանական կողմի միայն առավոտյան կորուստներն են. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հվհաննիսյանը ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված ռազմական գործողությունների  ընդհանուր պատկերը:

Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է: Համապատասխան ամփոփ տվյալները ավելի ուշ կներկայանի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ցերեկվա ժամերին կրկին թեժացել են մարտերը հարավային ուղղությամբ և հակառակորդը լայնածավալ փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի  ԶՈւ-ի ենթակայության զինծառայողներ:

«Առավոտվա տվյալներով, ադրբեջանական կողմի կորուստները կազմում է 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները, որոնք մենք կներկայացնենք վաղը:

Այսուհետ մենք ամեն օր կորուստները կներկայացնենք առավոտից մինչև հաջորդ առավոտ»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում