ՀՀ կառավարությունը Պուշկինոյի դպրոցին համակարգիչներ է նվիրել

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում:
Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։
Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնել են դպրոցին: Դրանցից 5-ը տեղադրվել են ինֆորմատիկայի դասասենյակում, 5-ը՝ Արմաթ լաբորատորիայում:
Կարծիքներ