Եթե ահազանգը ՀՀ տարածքից է՝ արագ բացահայտվում է, եթե էլեկտրոնային է և ենթադրաբար այլ երկրից, որոշակի դժվարություններ կան
Ընթացիկ տարվա մինչ այս ժամանակահատվածն ԱԻ նախարարությունում պայթուցիկ սարքերի առկայության մասին կեղծ ահազանգի 27 դեպք է արձանագրվել։ Դրանց գերակշիռ մասը ստացեվել է էլեկտրոնային նամակի միջոցով։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ստացված ահազանգերի մեծ մասն ուղղված է եղել քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին, քաղաքապետարանից ուղարկել են մեզ։ Վերջին 2 դեպքում արդեն ԱԻՆ քարտուղարությանն են ուղարկել։
Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն էդ մասով իրականացնում են աշխատանքներ։ Դիցուք, երեկվա Գյումրու դեպքը և որոշ ժամանակ առաջ Լևոն Տեր-Պետոսյանի տան դեպքով կա քաղաքացի, որին ոստիկանները գտել են։
Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ, բայց կարծում եմ, որ եթե Հայաստանի տարածքից են մեր իրավապահները ստանում ահազանգը, կարողանում են բացահայտումներ անել, իսկ էլեկտրոնայինի դեպքում, որոնք ենթադրաբար լինում են այլ երկրներից, ժամանակի առումով որոշակի դժվարություններ կան»,-ասաց Կոստանյանը։
Կարծիքներ