Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայի Լվով քաղաքում օգոստոսի 18-ին տեղի էին ունեցել Ուկրաինայի, Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի, հացահատիկային գործարքի և այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ