360 մլն դրամ է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջին անհրաժեշտության պարենային և այլ ապրանքների ձեռքբերման համար
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար:
Այդ գումարից 150 մլն դրամ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ կտրվի, իսկ մնացած 7 մարզերին 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ:
Կարծիքներ