Թբիլիսի-Մինսկ խորհրդավոր չվերթ. Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ով է եղել օդանավում
Վրաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Թբիլիսի-Մինսկ խորհրդավոր թռիչքը, որի վերաբերյալ կիրակի օրը աղնուկ էին բարձրացրել ԶԼՄ-ները:
Ըստ գերատեսչության տվյալների՝ Բելառուսի մայրաքաղաք է մեկնել Բելառուսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վալերի Կվարացխելան, որ օգոստոսի 6-ից գտնվում էր Թբիլիսիում:
«Բելառուսի Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունների պատճառով նա պետք է անհապաղ վերադառնար Մինսկ: Բելառուսի հետ օդային երթևեկության փակ լինելու պատճառով որոշվեց նրան տեղափոխել կառավարական ինքնաթիռով: Բելառուսի Հանրապետությունը Վրաստանի հետ բարեկամ երկիր է, որի հետ մենք սերտ համագործակցություն ունենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում », – նշել են ԱԳՆ-ում:
Ինչպես նշվում է Արտաքին գործերի նախարարությունում, Բելառուսում առկա խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Կառավարական ինքնաթիռի՝ Թբիլիսիից Մինսկ մեկնելու մասին տեղեկատվությունը տարածվել էր ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաալիքի եթերում: Համաձայն վարկածներից մեկի՝ Մինսկից հետադարձ թռիչքով, հնարավոր է, բերել են Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային, մեկ այլ վարկածի համաձայն՝ Վրաստանի նախագահն է մեկնել Բելառուսի մայրաքաղաք, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին սովորաբար օգտվում է Georgia Airways-ի այդ ինքնաթիռից:
Այնուամենայնիվ, Վրաստանի նախագահի աշխատակազմը անմիջապես հերքել է այդ լուրը և հայտարարել, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի մեկնել Թբիլիսիից:
Կարծիքներ