Մի շարք զինվորականներ հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշանով

Մի շարք զինվորականներ հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» շքանշանով

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Վյաչեսլավ Վալերևիչ ՈՍԿՈՎՍԿԻԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ (հետմահու)

Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու)

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)

Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու)»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում