Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։

ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի 10-ին զորացրման արարողություն է տեղի ունեցել 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում:

Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին օրինակելի կարգապահության, բարեխիղճ և անձնվեր ծառայության համար, հանձնել շնորհակալական նամակներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում