Արցախի նախագահն ու Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հետ:
«Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները:
Զրույցի ընթացքում Արցախում բնակվող քույրերի ու եղբայրների կողմից զորակցություն եմ հայտնել լիբանանահայությանը՝ ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակից շուտափույթ ելք գտնելու մաղթանքով»,- գրել է նա:
Կարծիքներ