Չինաստանում հայտարարել են, որ Հնդկաստանը խոչընդոտում Է սահմանային հարցի լուծմանը
Հնդկաստանի չհիմնավորված պահանջները դժվարություններ են ստեղծում Չինաստանի հետ սահմանային հարցերի շուրջ բանակցություններում: Այդ մասին տեղեկացնում Է հոկտեմբերի 11-ին հայտարարել Է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Լուն Շաոխուան:
Նա հայտնել Է, որ հոկտեմբերի 10-ին Չուշուլ-Մոլնդոյի շրջանում կողմերն անցկացրել են սահմանային հարցերի շուրջ բանակցությունների 13-րդ փուլը:
«Բանակցությունների ընթացքում չինական կողմը մեծ ջանքեր Է գործադրել սահմանի վրա իրադրության մեղմացմանն ու լիցքաթափմանը աջակցելու համար եւ դրսեւորել իր անկեղծությունը… Սակայն հնդկական կողմն առաջվա պես համառորեն պնդում իր չհիմնավորված եւ անիրական պահանջները, ինչը դժվարացնում Է բանակցությունները»,-հայտարարել Է Լուն Շաոխուան, որի խոսքը բեջբերվում Է այն հայտարարության մեջ, որը զետեղված Է WeChat-ում ՉՋԱԲ-ն մարտական հրամանատարության Արեւմտյան գոտու օգտահաշվում:
Նա ընդգծել Է, որ պետական ինքնիշխնությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունն անսասան Է, «հույս ունենք, որ հնդկական կողմը սխալ չի գնահատի իրադրությունը, եւ մեծ նշանակություն կտա Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային գոտում ստեղծված իրադրությանը»:
Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ Հնդկաստանը կպահպանի երկու երկրների եւ երկու երկրների բանակների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնագրերն ու փոխհամաձայնությունները, կդրսեւորի անկեղծություն եւ Չինաստանի հետ միասին կաշխատի հանուն սահմանային շրջանների խաղաղության եւ հանգստության պահպանման:
Չինաստանի ու Հնդկաստանի միջեւ գոյություն ունի վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնային տարածքի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսաարեւելյան նահանգի գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս շրջանում փոխարինում Է երկրների միջեւ սահմանին, անցնում Է Լադակհի շրջանում: 1962 թվականի աշնանն այդ վեճը նույնիսկ վերաճել Է սահմանային պատերազմի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ