ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում

ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում

ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում: Այդ մասին հաղորդել Է ԽՕՆ-ի գծով Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման բաժինը:

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» գվարդիական հածանավի եւ մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավի անձնակազմերը ուսուցման ամառային ժամանակաշրջանի ամփոփիչ ստուգման շրջանակում Ճապոնական ծովում անցկացրել են պլանային վարժանք, որի ընթացքում «Ֆորտ», «Կինժալ» եւ «Օսա» զենիթահրթիռային համալիրների գործնական արձակումներ են կատարել արագընթաց օդային թիրախների ուղղությամբ»,- ասվում Է հաղորդագրության մեջ:

Կրակը բացվել Է թիրախ-հրթիռների ուղղությամբ, որոնք արձակվել են փոքր հրթիռային եւ փոքր հակասուզանավային նավերից: Վարժանքների ընթացքում կատարվել Է տասը հրթիռային արձակում, նշել են մամուլի ծառայությունում: Մարտական վարժանքի իրականացումն ապահովել են 12 մարտանավեր եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավեր: Նրանք կատարել են հրթիռային հրաձգությունների շրջանի փակման առաջադրանքները, նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում