Տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել, որովհետև չենք հասցրել այս կատեգորիայի անձանց պատժից ազատել. փոխնախարար

Տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել, որովհետև չենք հասցրել այս կատեգորիայի անձանց պատժից ազատել. փոխնախարար

ԱԺ-ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ ազատությունից զրկված անձինք կան, որոնք ունեն այնպիսի հիվանդություններ, որ երբեմն համատեղելի չեն պատժի կրման կամ որպես խափանման միջոց կալանավորման հետ։

«Խնդիր ունենք այս մարդկանց օր առաջ հնարավորություն ընձեռելու, որ նրանք ազատվեն պատժի հետագա կրումից Քրեական օրենսգրքով սահմանված համապատասխան կարգով։ Խնդիրն այն է, որ այս տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել հենց այն պատճառով, որ չենք հասցրել հենց այս կատեգորիայի անձանց պատժից ազատել»,-ասաց Գալյանը։

Նա տեղեկացրեց, որ նախագիծը միտված է նրան, որ միջնորդագիրը դատարան ներկայացվելուց հետո անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում հաջորդ օրը քննարկման առարկա դարձվի անձին պատժից ազատելու հարցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում