Թել-Ավիվի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Թել-Ավիվի քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով՝ ի նշան այդ երկրի ժողովրդի հետ համերաշխության։ Այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը։
«Մարդկայնությունը ցանկացած հակամարտությունից վեր է, և մենք սրտով լիբանանյան ժողովրդի հետ ենք սարսափելի աղետից հետո»,- հայտարարել է քաղաքապետ Ռոն Հուլդաին։
Որոշումը Իսրայելի հասարակության կողմից միանշանակ չի ընդունվել։ Մասնավորապես, Երուսաղեմի հարցերով նախարար Ռաֆի Պերեցը հայտարարել է, որ «թշնամական երկրի դրոշը Թել-Ավիվում ծածանելը բարոյական տեսանկյունից կասկածելի է»։ Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն, նախաձեռնությունը քրեական հանցագործություն է որակել։
Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակը որոշել էր հետաձգել Լիբանանի հետ հակամարտությունը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին:
Կարծիքներ