Գյումրիում ամփոփել են մարզական տարին
Գյումրու մարզական ոլորտի ներկայացուցիչներն, ամփոփելով մարզական տարին, ընտրել են 2021թ թվականի լավագույն 10 մարզիկներին:
Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է 10 մարզիկ:
Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խմբի տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է ծանրամարտիկ Ալեքսանդր Լազարյանը:
Այս տարի գյումրեցի մարզիկները օլիմպիական խաղերում, տարբեր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու միջազգային մրցաշարերում քաղաքի տարբեր մարզադպրոցների սաները նվաճել են 80 մեդալ: Հանրապետության լավագույն 10 մարզիկներից 5 գյումրեցիներ են:
Կարծիքներ