Լրատվամիջոցներ. Սլովակիայում ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրի դեմ
Շաբաթ օրը Բրատիսլավայի կենտրոնում՝ ամերիկյան դեսպանատան դիմաց, բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ ցուցարարները պահանջել են հրաժարվել ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կնքել՝ հանրապետության և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին հաղորդում է սլովակական Pravda թերթի կայքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հրապարակման՝ բողոքի ակցիային մասնակցել են հարյուրավոր քաղաքացիական ակտիվիստներ տարբեր հասարակական կազմակերպություններից։ Նրանք քննադատել են երկրի կառավարությանը, որը հունվարի 12-ին հաստատել է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել համաձայնագրի կնքման դեմ, ինչը, նրանց կարծիքով, կխախտի հանրապետության ինքնիշխանությունը։
Ոստիկանությունը հասարակական կարգի խախտումներ չի արձանագրել.
Կարծիքներ