Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը

Սիրիայի արտգործնախարարը կրկին պահանջել է, որ Թուրքիան հեռացնի իր զորքերը

 Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:

Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Մոսկվայում Սիրիայի նախագահ Ասադի և Պուտինի հանդիպումը մեկնաբանելով՝ Սիրիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ պահանջել է, որ Թուրքիան իր զորքերը հեռացնի Սիրիայի տարածքից:

Միկդատը նշել է նաև, որ Ասադ-Պուտին բանակցությունները շատ լավ են անցել, և որ իրենք համակարծիք են ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի արտգործնախարարը զորքերը դուրս բերելու պահանջ է ներկայացրել նաև ԱՄՆ-ին:

 Ավելի վաղ նա այս պահանջը Թուրքիային և ԱՄՆ-ին ներկայացրել էր նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում