ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ռուսաստանցի իրավաբան Կիրիլ Գևորգյանը
Փետրվարի 8-ին Հաագայում կայացել են Միջազգային դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրությունները:
Փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Միջազգային դատարանի դատավոր, ականավոր ռուսաստանցի իրավաբան Կիրիլ Գևորգյանը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում, նախքան 2014 թվականին Միջազգային դատարանի կազմում ընտրվելը, Գևորգյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ռուսական դիվանագիտական ծառայության համակարգում, այդ թվում՝ Նիդերլանդներում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը (2003-2009 թթ.):
Կարծիքներ