Վրաստանում 5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի
Վրաստանում աշակերտների մի մասի համար դպրոցներում դիմակ կրելը պարտադիր կդառնա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ 5-ից բարձր դասարանների աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել դպրոցի տարածքում ևս:
«Որոշում ենք կայացրել, որ բոլոր դպրոցներում հինգերորդ դասարանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի: Հավելյալ մանրամասներն այսօր կհայտնենք դպրոցների ղեկավարությանը, նրանք էլ կփոխանցեն ծնողներին»,- ասել է Չխենկելին։
Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի առկա պայմաններում՝ դասասենյակներում:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 263 հազարը, մահացել է 3 հազար 306 մարդ:
Կարծիքներ